Ֆութֆետիշիզմով տառապող բրիտանուհին զանգել է արտակարգ իրավիճակների ծառայություն, ներկայացել որպես տարեց կին եւ ստիպել օպերատորներին պատմել իրենց ոտքերի մասին: Ոստիկանությունը հայտնել է, որ 45-ամյա Ուիլյամ Քուովը երկու տարում 1263 անգամ ազանգել է առողջապահության ազգային ծառայություն , որն արտակարգ օգնության ծառայություններ է կատարում, եւ խորհուրդներ տվել զանգողներին, հաղորդում է NYP-ը:

Զանգերը արժեցել են ընդհանուր 30 000 ԱՄՆ դոլար:

«Նա խոստովանել է, որ այդ բոլոր զանգերն արել է իր հաճույքի եւ անձնական շահի համար»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: