Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգի Կինաուր շրջանում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնել է India Today-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհերի մասին:
Չորեքշաբթի կեսօրին սողանք է սկսվել Հիմաչալ Պրադեշ նահանգի ճանապարհներից մեկին, փլատակների տակ են հայտնվել մի քանի մեքենա, ավտոբուս եւ բեռնատար մեքենա: Ավտոբուսում եղել է 40 մարդ:
Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրեւների սեզոնը, ինչը սողանքներ եւ քարաթափումներ է առաջացնում:





























