Բաղդադի արեւմտյան Էլ-Քարխ շրջանը դիվերսիոն գործողությունների պատճառով ամբողջովին մնացել է առանց ջրամատակարարման: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է Sky News Arabia-ն:
«Էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի պատճառով ջրամատակարարման կայանները, որոնք ջուր են մատակարարում Էլ-Քարխի բնակելի շրջանին, ամբողջությամբ հոսանքազրկվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խնդիրը Իրաքում շատ սուր է դրված՝ երկար տարիների ռազմական հակամարտություններից հետո ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Ամառվա շոգի պայմաննեչրում մարդիկ օրերով նստում են առանց էլեկտրականության, չունեն խմելու ջուր, շատ աղբյուրներ պիտանի չեն խմելու համար:
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները հայտարարել էին բնակչությանը խմելու ջրով անխափան ապահովելու խոշոր ծրագրի մեկնարկի մասին:





























