Հայիթիի վարչապետ Արիել Անրին մեկ ամսով արտակարգ դրություն մտցնելու որոշում է կայացրել՝ հանրապետությունում շաբաթ առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հայիթիի պետական հեռուստատեսությունը:

«Կառավարությունը որոշում է կայացրել այս պահից մեկ ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին»,- ասել է նա:

Շաբաթ առավոտյան Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ավելի ուշ գրանցվել է 5,2 մագնիտուդով հերթական երկրաշարժը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կարիբյան ավազանում: