Շաբաթ առավոտյան Հայիթիի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով զոհվել է, վերջին տվյալներով, ավելի քան երեք հարյուր մարդ, սակայն փլատակների տակ զոհերի որոնումները շարունակվում են:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 304 մարդ, վիրավորվել՝ առնվազն 1700 մարդ, հայտնում է BBC- ն:

Հայիթիի փրկարար ծառայության ղեկավար Ջերի Չենդլերը լրագրողներին ասել է, որ երկրաշարժի շրջանի հիվանդանոցները ծանրաբեռնված են տուժածներով:  CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով դրանցից մեկի՝ Ժերեմի քաղաքի Սուրբ Էնթոնի հիվանդանոցի ադմինիստրատորին, հայտնում է, որ բժիշկները ստիպված են եղել վրաններ տեղադրել բակում:

«Այժմ ամենահրատապ հարցը բժշկական օգնությունն է: Մենք սկսել ենք դեղեր եւ անձնակազմ ուղարկել երկրաշարժից տուժած հաստատություններ: Շտապ օգնության կարիք ունեցողների որոշակի թիվ տարհանվել է, մենք տարհանում ենք այսօր եւ վաղն էլ»,- ասել է նա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հաիթիի վարչապետ Արիել Անրին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետիտ Տրու դե Նիպս քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայիթիի խիտ բնակեցված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում (125 կմ հեռավորության վրա) եւ հարեւան երկրներում:

Վարչապետ Անրին, ուղղաթիռով թռնելով աղետի գոտու վրայով, մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
Երկրաշարժի վայրում փրկարարական աշխատանքներին կարող են խոչընդոտել եւս մի բնական աղետ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Հաիթիում տեղակայված է «Գրեյս» արեւադարձային փոթորկի հավանական հետագիծը, եւ երկուշաբթի եւ երեքշաբթի այստեղ կարող են ուժգին ջրհեղեղներ եւ սողանքներ լինել: