Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ըստ ծառայության տվյալների՝ մոտակա բնակավայրը գտնվել է էպիկենտրոնից 2,4 հազար կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա:
Ցունամի չի սպասվում:





























