Քաոսի հետեւանքով Քաբուլի օդանավակայանում այսօր առավոտյան յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ մի քանիսն ընկել են բարձրացող ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռից: Այս մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով ամերիկյան զինվորականներին:
Երկուշաբթի օրը աֆղանստանցիները նետվել են մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղի, երբ հազարավոր մարդիկ փորձում էին փախչել երկրից այն բանից հետո, երբ թալիբները զավթել են իշխանությունը:





























