Microsoft-ը մտադիր է Ethereum կրիպտոարժույթն օգտագործել ծովահենության դեմ պայքարի համար, հաղորդում է Ferra-ն:
Այս համակարգը Microsoft-ի, Alibaba-ի եւ Կառնեգի-Մելոն համալսարանի համատեղ նախագիծն է: Այն կոչվում է Argus: Համակարգը, հենվելով հատուկ թվային ջրային նիշի ալգորիթմի վրա, թույլ է տալիս հետեւել ծովահենային բովանդակության սկզբնաղբյուրին: Argus-ն աշխատում է ե՛ւ ծրագրերով, ե՛ւ պատկերներով, ե՛ւ աուդիոյով: Ըստ հետազոտողների՝ համակարգը կարող է աշխատել տարբեր տեսակի ֆայլերի հետ՝ պատկերներ, աուդիո կամ ծրագրեր:
Համակարգը ձեռներեց քաղաքացիներին թույլ չի տա օգուտ քաղել բողոքներից: Օգտվողը չի կարող մի քանի անգամ զեկուցել միեւնույն ապօրինի ֆայլերի փոխանակման մասին՝ օգտագործելով տարբեր անուններ:
Դեռեւս պարզ չէ, թե երբ համակարգը պաշտոնապես կգործարկվի:





























