Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 20 914-ով՝ հասնելով 6 663 473-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ներկա պահին Ռուսաստանում բուժում է ստանում 551 527 պացիենտ։

Մեկ օրում մահացու ելքով դեպքերի թիվը ավելացել է 799-ով՝ նախորդ օրվա 805-ի դիմաց՝ հասնելով 172 909-ի։

Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է  20 713-ով՝ 5 939 037 մարդ։