T-Mobile ընկերությունը հայտարարել է, որ 40 միլիոն նախկին եւ պոտենցիալ հաճախորդների տվյալներ են հաքերները գողացել հեռահաղորդակցության հսկայի վերջին կոտրման արդյունքում:
Ընկերությունը նշել է, որ գողացված տվյալները ներառում են 7,8 միլիոն ներկայիս հաճախորդների գրառումներ, ներառյալ անունները, ծննդյան ամսաթվերը, սոցիալական ապահովագրության համարները եւ վարորդական վկայականի տվյալները:
T-Mobile-ն ընդգծել է, որ որեւէ ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են հաշվեհամարները եւ PIN-կոդերը, վտանգված չեն:
Ըստ Motherboard-ի՝ հաքերը ընդհատակյա ֆորումի միջոցով բիթքոինով ակտիվորեն միլիոն դոլարի տվյալներ է վաճառել, ներառյալ սոցիալական ապահովագրության համարներ ու վարորդական իրավունքի համարներ:
Ընկերությունը ներկայումս տուժածներին տեղեկացնում է կիբեռհարձակման մասին եւ գաղտնիության պաշտպանության երկու տարվա անվճար ծառայություններ է առաջարկում:



























