Աստրախանի մոտակայքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
««ՄիԳ-29» ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է տեխնիկայի խափանման պատճառով: Օդաչուն մահացել է»,- ասել է աղբյուրը:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը նշել է, որ ինքնաթիռն ընկել է Աշուլուկի վարժարանի տարածքում գտնվող ամայի վայրում: «Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի»,- ասել են օկրուգում:
«ՄիԳ -29»-ի վթարը տեղի է ունեցել պլանավորված թռիչքի ժամանակ:
Աղետի պատճառները պարզելու համար կործանման վայր է ուղարկվել Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը»,- հավելել են օկրուգի մամուլի ծառայությունը:



























