Օհայոյի 38-ամյա բնակիչ Լարի Դին Հարմոնն իրեն մեղավոր է ճանաչել 300 մլն դոլարի չափով բիթքոին լվանալու համար դավադրության մեջ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Իշխանության խոսքով՝ Հարմոնը, ով բնակվել է Բելիզում իր հանցավոր գործունեության ժամանակ, պետք է վճարի նաեւ 60 մլն դոլարի չափով տուգանք:

Նրան սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում եւ տուգանքներ  հարյուրավոր մլն դոլարի չափով: