Դուբայում ձերբակալվել է իտալացի նարկոբարոնը սեւ շուկայում Վան Գոգի գողացված նկարների գնման համար: 46-ամյա Ռաֆաելե Իմպերիալեն գտնվում է կալանքի տակ ԱՄԷ-ում, իսկ Իտալիայի արդարադատության նախարարությունն ավարտում է արտահանձնման գործընթացը, գրում է The Guardian-ը:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ 2016 թվականի հունվարից Իտալիան հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ՝ թմրանյութերի շրջանառության համար: Նա համարվում է Իտալիայում ամենավտանգավոր հանցագործներից մեկը:
Իտալացի քննիչների խոսքով՝ Իմպերիալեն սկսել է 2000-ականներին որպես «միջազգային բրոկեր» թմրանյութերի առեւտրում:
Խոսքը Վան Գոգի գողացված 1882թ. «Ծովի տեսարան Սխեվենինգենում» կտավի մասին է: Այն գողացել են Ամստերդամի թանգարանից:





























