Չնայած կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճին՝ ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը չի ակնկալում Գերմանիայում նոր լոքդաունի սահմանում: «Հաշվի առնելով ամենն, ինչ մեզ այսօր հայտնի է, մենք կկարողանանք խուսափել նոր լոքդաունից պատվաստվածների ու առողջացածների համար»,-հայտարարել է նախարարը, հաղորդում է DW-ը:
Ալթմայերի խոսքով՝ դա նշանակում է, որ ռեստորաններն ու խանութները կկարողանան բաց մնալ նաեւ ձմռանը: Միեւնույն ժամանակ նախարարն ասել է, որ հասկանում է հաստատությունների ղեկավարներին, որոնք մերժել են չպատվաստված մարդկանց՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ընկերություններ ծանր ամիսներ են ապրել եւ չեն ցանկանում իրենց տարածքում նոր վարակումներ:
Պետական մակարդակում այդպիսի կանոնների սահմանումը էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանել:





























