Աֆղանցի յոթ խաղաղ բնակիչ է սպանվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում բազմության մեջ, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
«Տեղում պայմանները դեռեւս չափազանց բարդ են, սակայն մենք անում ենք մեր ուժերում ամեն ինչ, որպեսզի կառավարենք իրավիճակը հնարավորինս անվտանգ եւ հուսալի միջոցներով»,-նշել են գերատեսչությունում:
Օդանավակայանը դարձել է հազարավոր մարդկանց գտնվելու վայր, որոնք փորձում են փրկվել մեկ շաբաթ առաջ Քաբուլը գրաված թալիբներից փախուստի միջոցով:





























