ԱՄՆ-ում հունվարից մինչեւ մարտ Facebook-ում տարածված ամենահայտնի հոդվածն այն մասին էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է մահաբեր լիներ: Այդ մասին ասվում է սոցցանցի հաշվետվությունում, գրում է Business Insider-ը:

Այս տարի Facebook-ի նկատմամբ առանձնակի ուշարդություն է COVID-19-ի մասին ապատեղեկատվության պատճառով, որը տարածվել էր հարթակում:

Ավելի վաղ այս շաբաթ Facebook-ը հրապարակել էր հաշվետվություն, որում ներկայացվել էր ապրիլից մինչեւ հունիս ամենատարածված կոնտենտը, ինչը հարցեր է առաջացրել, թե ինչու չեն հրապարակվել տարվա առաջին եռամսյակի տվյալները: Առավել տարածված հղումները երկրորդ եռամսյակում հիմնականում սպորտի, բաղադրատոմսերի եւ կենդանիների մասին էին:

The New York Times-ը հայտնել է, որ առաջին եռամսյակի հաշվետվությունը միտումնավոր է թաքցվել բացասական արձագանքից խուսափելու պատճառով:

Առաջին եռամսյակի հաշվետվությունը, որը հրապարակվել էր The Times-ի հաղորդագրության հաջորդ օրը, ցույց է տվել, որ Facebook-ում ամենահայտնի URL-հասցեն հոդվածն էր, որը հրապարակել էր Sun-Sentinel-ն ու տարածել Chicago Tribune-ը: Հոդվածի վերնագիրը ենթադրում է, որ COVID-19 պատվաստանյութը կարող էր դաձնալ Ֆլորիդայից բժշկի մահվան պատճառ, որը մահացել էր պատվաստվելուց երկու շաբաթ անց: Դատաբժշկի եզրակացությունն ավելի ուշ հայտնաբերել էր, որ չկան բավարար ապացույցներ, որպեսզի պարզվի՝ ազդե՞լ է արդյոք պատվաստանյութը նրա մահվան վրա:

Facebook-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունն ասել է, որ Ֆլորիդայից բժշկի մասին հոդվածն իսկապե ցույց է տալիս, թե որքան դժվար է բացահայտել ապատեղեկատվությունը:

Facebook-ը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել հրապարակել եռամսյակային հաշվետվությունները հարթակի ամենահայտնի կոնտենտի մասին թափանցիկություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շրջանակում: