Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը համարում է Աֆղանստանից զորքերի հապճեպ դուրսբերումը «ողբերգական, վտանգավոր, անցանկալի» լուծում, որը ձախողել է Արեւմուտքի նպատակները:

Նա մեղադրել է ԱՄՆ նախագահ Բայդենին, որ վերջինս առաջնորդվել է «հիմար քաղաքական կարգախոսով «հավերժ պատերազմները» դադարեցնելու մասին»: «Որոշումից հետո, որը ենթադրում էր վերադարձնել Աֆղանստանը նույն խմբավորմանը, որը դարձել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառ, դաշնակիցներն ու թշնամիները հարց են տալիս՝ ունի՞ արդյոք Արեւմուտքը ռազմակավարական կամք: Այժմ աշխարհը համոզված չէ՝ որտեղ է գտնվում Արեւմուտքը, քանի որ ակնհայտ է, որ Աֆղանստանից այդկերպ դուրս գալը թելադրված է ոչ թե ռազմավարությամբ, այլ քաղաքականությամբ:

«Մենք պետք է տարհանենք եւ ապաստան տրամադրենք նրանց, ում համար պատասխանատվություն ենք կրում՝ այն աֆղանցինարին, որոնք օգնել են մեզ, սատարել մեզ եւ իրավասու են պահանջել, որ մենք աջակցենք նրանց»,-գրել է Բլերը:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, որը գտնվում է Եվրոպայի սահմաններից դուրս եւ տառապում Աֆղանստանում գրեթե առանց խորհրդակցությունների առաքելությունն ավարտելուց, մենք լուրջ մտահոգություններ ունենք: Մենք գտնվում ենք համաշխարհային գերտերությունների երկրորդ ենթախմբում հայտնվելու վտանգի տակ ու պետք է մտածված որոշում կայացնենք»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը շահում են այդ իրավիճակում, իսկ Արեւմուտքի խոստումները կընկալվեն որպես «անկայուն արժույթ»:

«Մենք իրագործել ենք հեռանկարը, որն ամրապնդված էր պարտավորությամբ վերածել Աֆղանստանը չկայացած ահաբեկչական պետությունից գործառնող դեմոկրատիայի: Հնարավոր է՝ դա անտեղի ձգտում էր, սակայն այն ազնիվ էր»,-գրում է նա: Անկասկած՝ մենք սխալներ ենք թույլ տվել: Սակայն դրանց արձագանքել ենք եւս սխալներով: Այսօր կարծես դեմոկրատիայի հաստատումն ունի ուտոպիստական բնույթ, իսկ գրեթե ցանկացած տիպի միջամտությունը՝ հիմար նախաձեռնություն: