Աֆղանցի կինը ծննդաբերել է Գերմանիայում Ռամշթայն ավիաբազայում ԱՄՆ ռազմական տարհանման չվերթի այրէջքից անմիջապես հետո, հայտնալ են ԱՄՆ Օդուժից սոցիալական ցանցերում:

Ծննդաբերությունը սկսվել է Ս-17 տրանսպորտային ինքնաթիռում: Չվերթն իրականացվում էր Մերձավոր Արեւելքից դեպի Գերմանիայում ԱՄՆ խոշոր ռազմաբազա:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ կնոջ մոտ բարդություններ են սկսվել, երբ ինքնաթիռը գտնվել է օդում:

«Ինքնաթիռի հրամանատարը որոշել է ցածրացնել բարձրությունը, որպեսզի մեծանա ճնշումն ինքնաթիռում, ինչն օգնել է կայունացնել իրավիճակն ու փրկել մոր կյանքը»,-ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ, որը տարածել է ԱՄՆ Օդային մոբիլության հրամարատարությունը:

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռամշթայն բազայում, Օդուժի 86-րդ բժշկական խմբի անձնակազմն օգնել է երեխային հասցնել Ս-17-ի բեռնային բաժին: Այնուհետեւ մայրն ու երեխան տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն: Նրանց վիճակը գնահատվում է լավ: