Թունիսը ձգտում է շտապ վերանայել Թուրքիայի հետ իր առեւտրային համաձայնագիրը, որպեսզի կրճատի մեծացող դեֆիցիտը, հայտարարել են Առեւտրի նախարարության երկու պաշտոնյաներ, հաղորդում է Reuters-ը:
Առեւտրի նախարարության Եվրոպայի հետ համագործակցության գծով տնօրեն Նաբիլ Արֆաուին ասել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները կառնչվեն համաձայնագրի փոփոխությններին կամ նույնիսկ դրա չեղարկմանը:
Դեֆիցիտը Թունիսի աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է: Պետական վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ Թունիսի առեւտրային դեֆիցիտը մինչեւ 2021 թվականի հուլիսի վերջն աճել է՝ հասնելով 8,7 միլիարդ դինար ի(3,09 միլիարդ դոլար)՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 7,5 միլիարդ դինարի համեմատ:
Թուրքիայի հետ Թունիսի առեւտրային դեֆիցիտը կազմել է 900 մլն դոլար:
Նախարարության առեւտրատնտեսական համագործակցության վարչության պետ Սաիդա Խաչիչան հայտնել է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին: «Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ զիջումների կգնան համաձայնության հասնելու համար»,- ասել է նա:




























