Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով աֆղանական ուժերի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը:

«Միջադեպը, կարծես, սկսվել է, երբ անհայտ թշնամական սուբյեկտը կրակ է բացել աֆղանական անվտանգության ուժերի ուղղությամբ, որոնք վերահսկում էին մուտքը դեպի դարպաս: Աֆղանցիներն, իրենց ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան, պատասխան կրակ են բացել, նույնն են արել նաեւ ԱՄՆ-ի ու կոալիցիայի զորքերը»,- ասվում է ամերիկյան զինվորականների հայտարարության մեջ:

«Աֆղանական ուժերի մի զինծառայող սպանվել է. մի քանի աֆղանցիներ վիրավորվել են: Վիրավորները բուժում են ստանում, նրանց վիճակը կայուն է»: