Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը 28 ռազմական թռիչք է իրականացրել եւ Աֆղանստանից տարհանել մոտ 10.400 մարդու: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ տարհանման տեմպերի արագացումը մասամբ պայմանավորված է եղել թալիբների հրամանատարների հետ տարհանվածներին օդանավակայան տեղափոխելու համակարգմամբ, հաղորդել է AP-ն:
«Ապագայում եւս դա պահանջում է թալիբների հետ մշտական համակարգում եւ հակամարտությունների լուծում», - ասել է Քիրբին: «Հակամարտությունների լուծումը հաջողվել է հոսքի ապահովման, ինչպես նաեւ օդանավակայանի մոտ հավաքված ամբոխի չափը նվազեցնելու առումով»:
Պենտագոնը հայտարարել է, որ Նյու Ջերսիում տեղակայված ամերիկյան չորրորդ ռազմաբազան միացվել է մյուս երեքին՝ Վիրջինիա, Տեխաս եւ Վիսկոնսին նահանգներում, որտեղ պատրաստ են ժամանակավորապես տեղավորել ժամանող աֆղանստանցիներին: Գլխավոր շտաբի տարածաշրջանային գործողությունների գծով փոխտնօրեն գեներալ-մայոր Հենք Ուիլյամսը լրագրողներին հայտնել է, որ այժմ այս ռազմակայաններում մոտ 1200 աֆղանստանցի կա: Քիրբիի խոսքով՝ չորս բազաները միասին կարող են տեղավորել մինչեւ 25.000 տարհանվածների:





























