Գիտնականները բացահայտել են Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ հնչողության գաղտնիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Mail-ին:

Նոր հետազոտությանը մասնակցել է Ջոզեֆ Նագիվարին, ով դեռ 40 տարի առաջ ենթադրել էր, որ Ստրադիվարիուսի եւ կրեմոնյան դպրոցի մեկ այլ վարպետ Ջուզեպպե Գվարներիուսի ջութակների յուրահատուկ ձայնը քիմիական ծագում ունի: Նրա վարկածը հաստատվել է:

Գիտնականները բացահայտել են, որ գործիքները մակաբույծներից պաշտպանելու համար փայտը, որից դրանք պատրաստվել են, ներծծվել է հատուկ քիմիական բաղադրությամբ: Այն ներառում էր շիբ, բորակ, պղինձ, կրաքարի ջուր (կալցիումի հիդրօքսիդի լուծույթ) եւ ցինկ:

«Արհեստավորները հավանաբար հասկացել են, որ իրենց օգտագործած աղերը փայտին տվել են են լրացուցիչ մեխանիկական ամրություն եւ ձայնային առավելություններ: Նրանք գաղտնի են պահել իրենց մեթոդները, քանի որ այն ժամանակ դեռ արտոնագրեր չկային»,- ասում է Նագիվարին:

Գիտնականն ընդգծել է, որ ավելի շատ հետազոտություններ պետք է արվեն`պարզելու համար, թե ինչպես են քիմիական նյութերը ազդում ջութակների ձայնի վրա: