Չինաստանի նավթային ազգային կորպորացիայի (CNPC) մասնագետները թերթաքարային նավթի պաշարներ են հայտնաբերել Դացինի նավթագազային հանքավայրում (հյուսիսարեւելյան Հեյլոնջյանգ նահանգ): Ինչպես չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հումքի երկրաբանական պաշարների ծավալը կազմում է 1.27 միլիարդ տոննա:

«Կանխատեսվող երկրաբանական պաշարները կազմում են 1.268 մլրդ տոննա»,- հայտնում է հեռուստաալիքը: «Սա Չինաստանում խոշոր բեկում է թերթաքարային նավթի որոնման եւ զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դացինի նավթագազային հանքավայրը Չինաստանում պաշարներով ամենամեծն է: Հայտնաբերվել է 1959 թվականին: Դրա նավթի պաշարները կազմում են մոտ 5.7 միլիարդ տոննա: