Միջազգային գիտնականները, որոնք ԱՀԿ-ի անունից այցելել են Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար, ասել են, որ առեղծվածը բացահայտելու հնարավորությունների պատուհանը «արագ փակվում է», հաղորդում է AP-ն:

Nature ամսագրում հրապարակված մեկնաբանության մեջ փորձագետները հայտարարել են, որ ծագման հետաքննությունը գտնվում է «կրիտիկական փուլում», որը պահանջում է անհապաղ համագործակցություն, բայց փոխարենը այն փակուղի է մտել: Նրանք, ի թիվս այլ բաների, նշել են, որ չինացի պաշտոնյաները շարունակում են դժկամությամբ կիսվել որոշ չմշակված տվյալներով՝ վկայակոչելով հիվանդների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունները:

Այս տարվա սկզբին ԱՀԿ-ն փորձագետների թիմ էր ուղարկել Ուհան, որտեղ 2019-ի դեկտեմբերին COVID-19-ի առաջին մարդկային դեպքերն էին հայտնաբերվել, որպեսզի հետաքննեն, թե ինչը կարող էր համաճարակի պատճառ դառմնալ:

Մարտին հրապարակված իր վերլուծության մեջ ԱՀԿ թիմը եկել էր այն եզրակացության, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդկանց է փոխանցվել կենդանիներից, եւ լաբորատորիայի արտահոսքի հավանականությունը նկարագրել էր որպես «ծայրահեղ քիչ հավանական»:

Սակայն ԱՀԿ փորձագետները հայտարարել են, որ իրենց զեկույցը նախատեսված էր միայն որպես առաջին քայլ, եւ հավելելե են․ «Այս կարեւոր հետաքննության անցկացման համար նհարավորությունների պատուհանն արագ փակվում է՝ ցանկացած հետաձգում որոշ հետազոտություններ կենսաբանորեն անհնար է դարձնում»։