ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի իր տեսաուղերձի ժամանակ ասել է, որ ահաբեկչություն թույլ չէր տա Քաբուլի օդանավակայանում: «Այս ողբերգությունը չպետք է տեղի ունենար: Եվ այն տեղի չէր ունենա, եթե ես լինեի ձեր նախագահը»,- ասել է նա:

Թրամփը նաեւ իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին` հավելելով, որ «բոլոր ամերիկացիները սգում են ձեզ հետ միասին»:

Հինգշաբթի երկու մահապարտների կողմից պայթյուն էր տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ: Վերջին տվյալների համաձայն` հարձակման արդյունքում զոհվել է 103 մարդ, այդ թվում` 13 ամերիկացի զինվոր: