Ֆրանսիան ակնկալում է, որ Աֆղանստանի ապագա կառավարությունը ոչ միայն թալիբների շարժման ներկայացուցիչներին կընդգրկի, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեմենտ Բոնը, հայտնում է Reuters-ը:

«Մենք հույս ունենք, որ Աֆղանստանում կարող է կառավարություն ձեւավորվել, որը թալիբների հետ միասին կներառի նաեւ այլ ուժեր,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ֆրանսիան չի պատրաստվում ճանաչել թալիբների կառավարությունը:- Մենք գիտենք նրանց անցյալի մասին»,- ասել է նա:

Դիվանագիտական ​​ծառայությունում նշել են, որ Ֆրանսիան չի ակնկալում աֆղան փախստականների հոսք դեպի Եվրոպա, քանի որ Աֆղանստանի սահմանները փակ են: