Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի տարածքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունները՝ ասելով, որ թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը, սակայն Անկարան այդ հարցով դեռ որոշում չի կայացրել, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Նման կրիտիկական ժամանակաշրջանում ԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչության փաստը ցույց է տալիս այս ահաբեկչական կազմակերպության վտանգի աստիճանը տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ասել է Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսին Բոսնիա եւ Հերցեգովինա մեկնելուց առաջ:
Նախագահ Էրդողանը նաեւ մեկնաբանել է Թալիբանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ «Թուրքիան մտադիր չէ որեւէ մեկին հարցնել, թե ում հետ, որտեղ, երբ ու ինչպես բանակցել»:
Բացի այդ, թուրք առաջնորդն ուշացած է անվանել օդանավակայանի կառավարման ուղղությամբ Թուրքիայի հետ աշխատելու Գերմանիայի որոշումը: «Երբ բոլորը լքեցին Աֆղանստանը, մենք մնացինք», - շեշտել է Էրդողանը:




























