ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք կշարունակենք ձեզ հետ քննարկել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրավիճակը, կշարունակենք խորհրդակցությունները մեր գործընկերների հետ եւ տեղեկատվություն կփոխանակենք մեր շփումների մասին, կխոսենք  դիվանագիտական, ռազմական, հումանիտար ոլորտներում աշխատանքի մասին», - ասել է Պուտինը: