«Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանի առանձին գոտիների վրա, հաղորդում է Ariana News-ը:
«Թալիբան»-ի ներկայացուցչը տեղեկացրել է, որ օտարերկրյա ուժերն օդանավակայանում լքել են մի շարք տարածքներ, որոնք անցել են շարժման վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ, որի միջոցով արեւմտյան երկրները տարհանում են օտարերկրյա քաղաքացիներին, երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնք մահապարտներն են իրականացրել:





























