G20-ի արտահերթ գագաթաժողովը՝ նվիրված Աֆղանստանի իրավիճակին, կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 8-10-ը կամ սեպտեմբերի 15-17-ը, հայտնում է Reuters-ը:

Գագաթաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով: Կազմակերպիչները որոշել են արտակարգ գագաթաժողովը չանցկացնել սեպտեմբերի 17-ից հետո, որպեսզի չհամընկնի Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի հետ:

Ըստ գործակալության, «հավանաբար սեպտեմբերի 3-ին կամ 4-ին» Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի միջեւ պետք է տեղի ունենա հեռախոսազրույց, որը «թեման վերջնականապես փակելու եւ գագաթնաժողով գումարելու վերջին քայլը կլինի»: Իտալիան ներկայումս նախագահում է G20-ում։