«Թալիբան» շարժման ներկայացուցիչը դատապարտում է Աֆղանստանի տարածքում ԱՄՆ-ի հարվածը եւ պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է նախօրոք նախազգուշացնի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գործողության մասին, հաղորդում է Reuters-ը:

«Ամերիկացիները պետք է մեզ տեղեկացնեն նախքան ավիահարված հասցնելը: Սա ակնհայտ հարձակում էր Աֆղանստանի տարածքի վրա, որի հետեւանքով երկու մարդ զոհվեց, երկու կին եւ մեկ երեխա վիրավորվեցին»,- ասել է նա:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ արեւմտյան այլ երկրներին պահպանել դիվանագիտական հարաբերությունները Աֆղանստանի հետ»- եզրափակել է ներկայացուցիչը: