Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է դադարի ճնշում գործադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությւան վրա եւ քաղաքականացնել կորոնավիրուսի ծագման մասին հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը կրկին կոչ է անում ամերիկյան կողմին դադարել քաղաքականացնել հարցը, ճնշում գործադրել ԱՀԿ-ի վրա, ինչպես նաեւ ձախողել համավարակի դեմ միջազգային հանրության համատեղ պայքարն ու կորոնավիրուսի ծագման աղբյուրը փնտրելու ուղղությամբ համաշխարհային գիտական համագործակցությունը»,-ասել է նախարարը:

Վան Ին նաեւ դեմ է հանդես եկել պետքարտուղար Բլինքենին եւ անվանել այդ փաստաթուղթը «հորինված զեկույց»:

«Չինաստանն ամերիկյան կողմին վճռական բողոք է ներկայացնում ԱՄՆ հետախուզական հանրույթի կողմից վերջերս հորինված հրապարակման՝ կորոնավիրուսի ծագման մասին այսպես կոչված զեկույցի կապակցությամբ»: