The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնում է ամերիկացիների համար մուտքի սահմանափակումներ մտցնելու ԵՄ ծրագրերի մասին։

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպացի պաշտոնյաները սկսել են ակտիվ քննարկել այդ նախաձեռնությունը ԱՄՆ-ում անցած ամիս կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով։

Հոփքինսի համալսարանի վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվել է 38,7 մլն մարդ, մահացել է ավելի քան 637 000 մարդ։