Էստոնիայի խորհրդարանին չի հաջողվել առաջին փուլում երկրի նախագահ ընտրել Ալար Կարիսին։ Առաջին փուլի արդյունքներով՝ Կարիսի թեկնածությանն աջակցել է 63 պատգամավոր անհրաժեշտ 68-ից։ Երկրորդ փուլը կանցկացվի երեքշաբթի ժամը 12։00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Եթե նախագահ չընտրվի երկրորդ փուլում, նույն օրը կնշանակավի ընտրությունների երրորդ փուլ։ Եթե չհաջողվի նոր նախագահ ընտրել, սեպտեմբերին ընտրողների կոլեգիա կհրավիրվի՝ բաղկացած 208 անդամից  (տեղական ինքնակառավարման 107 ներկայացուցիչ եւ խորհրդարանի 101 պատգամավոր)։