«Թալիբան»-ը հայտարարել է, որ կապահովի Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը։ Հայտարարությունը տարածել է ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հրապարակումից հետո, որում ասվում է, որ Թուրքիան եւ Կատարը մոտ են օդանավակայանի հսկողության հարցով «Թալիբան»-ի հետ համաձայնության հասնելուն։

«Աֆղանստանի ժողովուրդը շատ զգայուն է երկրում արտասահմանյան ուժերի ներկայության հանդեպ։ Մենք չենք ցանկանում, որպեսզի Թուրքիայի դեմ զգայունությունն էլ ավելի մեծանա»,-ասել է նա Euronews-ին տված հարցազրույցում։

Թուրքիան ձգտում է պահպանել եւ ընդլայնել իր դիրքերն Աֆղանստանում թալիբների իշխանության ներքո, որպեսզի նպաստի իր տարածաշրջանային ազդեցության հետագա ամրապնդմանը։