«Թալիբանն» ակնկալում է, որ ԻՊ-ի հարձակումները կդադարեն Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին AFP-ին տված հարցազրույցում ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Եթե նրանք շարունակեն հարձակումները, իսլամական կառավարությունը․․․մենք կլուծենք նրանց հարցերը»,-հավելել է նա։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ կիրակի ԱՄՆ ՌՕՈւ-ն անօդաչուներ հարված է հասցրել ԻՊ հետ կապ ունեցող մեքենայի ուղղությամբ, որը սպառնալիք է ներկայացրել Քաբուլի օդանավակայանի համար։
«Նրանք պետք է հարգեն մեր անկախությունը»,-ասել է Մուջահիդը։
Նա կրկնել է, որ «Թալիբան»-ի նոր կառավարությունը չի հայտարարվի, քանի դեռ երկրից չի հեռացել ամերիկացի վերջին զինվորը։
Երկրում փակ են մնում հասարակական հաստատությունները, բանկերը, կառավարական հաստատությունները։
Ծայրահեղական շարժումը խոստացել է լավացնել երկրի տնտեսական վիճակը, սակայն դրա համար նոր ռեժիմը ստիպված կլինի ապավինել արտասահմանյան օգնությանը, եւ չկա որեւէ երաշխիք, որ անհրաժեշտ միջոցներ կստանա։





























