Հունգարիան Ռուսաստանի հետ համաձայնեցրել է հոկտեմբերի 1-ից գազի մատակարարման վերաբերյալ նոր երկարաժամկետ պայմանագրի ուժի մեջ մտնելու բոլոր պայմանները, ասել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն, փոխանցել է Reuters-ը:
Նրա խոսքով՝ «Գազպրոմի» հետ պայմանագիրը նախատեսված է 15 տարով` 10 տարի անց գնման ծավալները փոխելու հնարավորությամբ: «Մենք նաեւ համաձայնեցրել ենք գինը, որը շատ ավելի շահավետ է, քան այն, ինչ վճարել ենք 1995 թվականին Հունգարիայի կոմից ստորագրած գործարքի համաձայն, որի ժամկետն այժմ լրանում է», - ասել է նա՝ չներկայացնելով մանրամասները:
Նա հավելել է, որ գործարքը ստորագրվելու է մինչեւ սեպտեմբերի վերջ, եւ «Գազպրոմը» Հունգարիային տարեկան 4.5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է մատակարարելու:




























