Ամերիկյան անօդաչու թռչող սարքի՝ մահապարտ ահաբեկչի ուղղությամբ հարվածի հետեւանքով զոհվել է ընտանիքի 10 անդամ, այդ թվում՝ վեց երեխա, BBC-ին հայտնել են ողջ մնացած հարազատները:
Կիրակի 10 մարդ է զոհվել տան մոտ կայանված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Ամերիկացի զինվորականները հայտնել են, որ թիրախը եղել է ավտոմեքենան, որում գտնվել է «Իսլամական պետության» աֆղանական ջոկատի հետ առնչվող առնվազն մեկ մարդ: Հարվածի հետեւանքով տուժել են հարեւանությամբ գտնվող մարդիկ:
Զոհվածներից ոմանք նախկինում աշխատել են միջազգային կազմակերպություններում եւ վիզաներ են ունեցել, որոնք թույլ էին տալիս նրանց մուտք գործել ԱՄՆ: Սպանված երեխաներից ամենափոքրը երկու տարեկան Սումայան էր, իսկ ամենամեծը՝ 12-ամյա Ֆարզադը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպի վերաբերյալ հաղորդագրությունները, սակայն պարզ չէ, թե 10 հոգին ինչպես են մահացել:




























