Նոր Զելանդիան հայտնել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութի հետ կապված մահվան առաջին դեպքի մասին։ Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, կնոջ մոտ հազվագյուտ կողմնակի էֆեկտ է առաջացել, որը հանգեցնում է սրտամկանի բորբոքման, հաղորդում է Reuters-ը։
Pfizer-ը խոստովանել է, որ պատվաստումից հետո կարող են նման դեպքեր լինել, սակայն դրանք հազվադեպ են։
«Pfizer-ը շատ լուրջ է վերաբերվում կողմնակի էֆեկտներին, որոնք պոտենցիալ կարող են կապ ունենալ մեր պատվաստանյութի հետ։ Մենք ուշադիր հետեւում ենք նման իրադարձություններին եւ համապատասխան տեղեկություն հավաքում, որպեսզի կիսվենք ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների հետ»,-հայտնել է ընկերությունը։




























