Չինաստանը կսահմանափակի երեխաների համար առցանց խաղերի հասանելիությունը մինչեւ շաբաթական երեք ժամ: «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ մինչեւ 18 տարեկան գեյմերներին թույլատրվելու է առցանց խաղալ միայն ժամը 20:00-21:00-ը՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

Գեյմերները առցանց գրանցվելիս պետք է օգտագործեն ինքնության հավաստագրեր, որպեսզի անչափահասները չկարողանան ստել իրենց տարիքի վերաբերյալ: Դպրոցական արձակուրդների ժամանակ երեխաներին կթույլատրվի մի փոքր ավելի երկար խաղալ՝ օրական մեկ ժամ:

«Խաղերից կախվածությունը ազդել է ուսման եւ սովորական կյանքի վրա», - ասվում է Հրապարակումների ազգային վարչության հաղորդագրության մեջ:

Ընկերություններին արգելվում է խաղային ծառայություններ առաջարկել սահմանված ժամերից դուրս: