«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Քաբուլը ավելի արագ, քան սպասվում էր, սակայն ըստ Washington Post-ի՝ ԱՄՆ-ն հնարավորություն է ունեցել պահել քաղաքը միայն այն կամովին հանձնելու համար:

Երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փախուստի դիմեց, քաղաքում քաոս սկսվեց: Դա հանգեցրեց ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հանդիպմանը եւ թալիբների հետ համաձայնության ձեռքբերմանը: «Մենք երկու տարբերակ ունենք», - ենթադրաբար հայտարարել է «Թալիբան» շարժման քաղաքական առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը: «Դուք (ամերիկացի զինվորականները) ստանձնում եք Քաբուլի անվտանգության համար պատասխանատվությունը, կամ թույլ եք տալիս, որ մենք զբաղվենք դրանով»:

Քաբուլը վերահսկողության տակ վերցնելու կամ դա «Թալիբան»-ին թույլտրելու վերաբերյալ որոշման առջեւ կանգնած՝ ԱՄՆ-ն ընտրեց վերջինը՝ հաշվի առնելով նախագահ Ջո Բայդենի՝ Աֆղանստանից զորքերը մինչեւ օգոստոսի 31-ը դուրս բերելու վերաբերյալ պահանջը: Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը ստանձնեց Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը՝ զորքերի եւ մարդկանց դուրսբերումը հեշտացնելու համար, մինչ «Թալիբան»-ը ղեկավարում էր քաղաքը:

Ինչպես հաղորդել է Post-ը, այդ օրը թալիբները մտադրություն չեն ունեցել վերցնել Քաբուլը: Մինչեւ Ղանիի փախուստը, ԱՄՆ-ն նույնպես չէր սպասում դրան: Սակայն Ղանիի փախուստին հաջորդած քաոսը պահանջում էր, որ ինչ-որ մեկը միջամտի: ԱՄՆ-ը որոշեց, որ դա պետք է լինի «Թալիբան»-ը:

Թալիբների հրամանատար Մուհամմադ Նասիր Հաքանիին զարմացրել է արդյունքը: Երբ նա եւ իր մարդիկ հասել են քաղաք, նրանք սպասել են ցուցումների: Նույն օրը ավելի ուշ մոտ մեկ ժամում մտել եւ գրավել են նախագահական պալատը: «Մենք չենք տեսել ոչ մի զինվորի կամ ոստիկանի», - ասել է Հաքանին, գրել է The Post-ը: «Մենք չէինք կարողանում զսպել մեր զգացմունքները, այնքան երջանիկ էինք: Մեր մարտիկների մեծ մասը լաց էր լինում», - ասել է նա: «Երբեք չենք մտածել, որ այսքան արագ կգրավենք Քաբուլը»: