Թուրքիայի նախագահի՝ Կիպրոսի հարցով երկու պետությունների մասին համաձայնագիր կնքելու ձգտման ուղղությամբ «հետադիմական տեսլականը» սխալ է բոլոր կիպրացիների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Կիպրոսի հարցով խաղաղ համաձայնագիրը, որը հիմնված է երկու առանձին պետությունների վրա, մարտահրավեր է ներտում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, ինչպես նաեւ հունական եւ թուրք-կիպրական բանակցորդների միջեւ բազմամյա համաձայնագրին որպես պետություն ֆեդերացիա Կիպրոսը վերամիավորելու մասին:

Կիպրոսի բարձրագույն պարգեւը՝ նախագահ Նիքոս Անաստասիադիսի կողմից Մակարիոս III-ի օրդենի շղթան ստանալուց հետո, Մենենդեսն ասել է, որ կիպրացի հույներն ու կիպրացի թուրքերը կարող են համաձայնագիր կնքել վերամիավորման մասին, եթե նրանց հնարավորություն ներկայացվի ինքնուրույն բանակցել:

Մենենդեսը բանակցությունների կողմնակից է եւ դեմ է նրան, որ Թուրքիան փորձում է ուղղել բանակցությունները սեփական հավակնություններն իրագործելու համար տարածաշրջանում վերահսկողություն սահմանելու ուղղությամբ կղզում զորքերի մշտական ներկայությունը պահպանելու եւ ռազմական միջամտության իրավունքի միջոցով:

«Իմ նպատակն է տեսնել՝ ինչպես է վերջին թուրք զինվորը լքում Կիպրոսը»,-ասել է Մենենդեսը: