Միացյալ Նահանգները ռազմական նվաստացման ենթարկվեցին Աֆղանստանում, քանի որ այնտեղ գտնվելու վերջին փուլում ԱՄՆ-ն ամբողջովին կորցրեց վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ: Նման կարծիք երկուշաբթի հայտնեց Դոնալդ Թրամփը One America News-ի եթերում:

«Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կորցրեցին իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն Աֆղանստանում: Նրանց ռմբակոծում են, հրթիռակոծում, զոհվում են բազմաթիվ մարդիկ, երկու օր առաջ` 200 մարդ եւ առնվազն 13 [ԱՄՆ] նավաստի, վիրավորները դեռ ծանր վիճակում են: Սա ամենամեծ նվաստացումն է իմ երկրի պատմության մեջ՝ թե ռազմական, թե հոգեբանական»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անցած երկու շաբաթվա ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է իր իրավահաջորդ Ջո Բայդենի վարչակազմին` Աֆղանստանում կատարվող իրադարձությունների համար: Զորքերի դուրսբերման վերաբերյալ արմատական ​​«Թալիբան» շարժման հետ գործարք կնքած նախկին նախագահը պնդում է, որ տարհանման ժամանակ նման քաոս եւ մարդկային զոհեր ինքը թույլ չէր տա: