Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է ՊՆ ղեկավար Նուռլան Երմեկբաեւի հրաժարականը զորամասերից մեկի պահեստում միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է նախագահի խոսնակ Բերիք Ուալին։

«Նախագահն ընդունել է Նուռլան Երմեկբաեւի հրաժարականի դիմումը»,-գրել է Ուալին Ֆեյսբուքի իր էջում։

Զորամասի պահեստում, որը տեղակայված է Բայզակի շրջանում, օգոստոսի 26-ին հրդեհ է բռնկվել։ Տարհանվածները վերադարձել են իրենց տներ։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 98 մարդ վիրավոր է։ Օգոստոսի 29-ին երկրում համազգային սգո օր է հայտարարվել։