Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Աբհա քաղաքի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով երեքշաբթի օրը քաղաքացիական ինքնաթիռ է վնասվել, ութ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էր Ռիադի գլխավորած Արաբական կոալիցիայի հայտարարությունը:

Դրա տվյալներով՝ պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքը, որը Եմենի տարածքից արձակվել էր «Անսար Ալլահ» շարժման ապստամբների կողմից, օդանավակայանի տարածքում խոցվել էր ՀՕՊ համակարգերի կողմից: Սակայն որսման արդյունքում ինքնաթիռի բեկորներն ընկել էին գետնին, ինչը զոհերի եւ թռիչքային դաշտում կանգնած ինքնաթիռի վնասման էր հանգեցրել: