Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտնաբերել են Covid-19-ի նոր տարբերակ, որը կարող է անհանգստություն առաջացնել, հայտնում է BBC-ն:

C.1.2 նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է մայիսին, այժմ ի հայտ է եկել երկրի ինը նահանգներից առնվազն վեցում:

Գիտնականները պարզել են, որ այն տարածվում է նույն արագությամբ, ինչ երկրում ներկայում գերիշխող «դելտա» տարբերակը: Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը (NICD) հայտարարել է, որ նոր տարբերակը «կարող է մասամբ խուսափել իմունային պատասխանից, բայց պատվաստանյութերը այս դեպքում էլ բարձր մակարդակի պաշտպանություն կտրամադրեն հոսպիտալացումից եւ մահից»:

Նշվում է, որ C.1.2 տարբերակը նույնպես շատ վարակիչ է, բայց չի առաջացնում հիվանդության ծանր ընթացք, ինչպես «դելտան»:

NICD-ն հայտնում է, որ տեղացի գիտնականները կշարունակեն հետեւել դրա մուտացիաներին` այն մտավախությունների ֆոնին, որ մուտացիան մի քանի ամսից կարող է չորրորդ ալիք առաջացնել: