Հանրապետական կոնգրեսականները կոչ են արել զորքերը թողնել Աֆղանստանում մինչեւ բոլոր ամերիկացիների տարհանումը:
Մոտ երկու տասնյակ հանրապետականներ՝ ներառյալ Աֆղանստանում ծառայողները, ամառային արձակուրդների ժամանակ ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի նիստին` հույս ունենալով միաձայն ընդունել օրենք, որը կհետաձգի ամերիկյան զորքերի դուրսբերումը, գրել է The Hill-ը:
Մոտավորապես հինգ րոպե տեւած հանդիպման ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Դինգելը մեկ րոպե լռությամբ հարգել է անցյալ շաբաթ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհված 13 ամերիկացի զինծառայողների հիշատակը:
Դինգելն այնուհետեւ փակել է պալատը՝ առանց որեւէ հետագա գործողության, ինչը վրդովմունք է առաջացրել ներկա հանրապետականների շրջանում, ովքեր հնարավորություն չեն ունեցել հանդես գալ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մայք Գալագերի՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու օրինագծի օգտին:
Գալագերի օրինագիծը վերաբերում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, որը, ըստ նրանց, պետք է տեղի ունենա այն բանից հետո միայն, երբ նախագահը կհաստատի, որ ԱՄՆ բոլոր քաղաքացիները տարհանվել են:





























