Ճապոնիայի թագաժառանգ արքայազն Ակիսինոյի ավագ դուստրը՝ 29-ամյա Մակոն, կարող է ամուսնանալ այս տարեվերջին, հաղորդում է gazeta-ն՝ հղում անելով NHK-ին։

Նրա ընտրյալը կդառնա նրա համակուրսեցի Քեյ Քոմուրոն։

Հրապարակման մեջ նշվում է, որ ամուսնությունից հետո նրանք ծրագրում են տեղափոխվել ԱՄՆ, որտեղ Քոմուրոն մտադիր է աշխատել իրավաբանական ընկերությունում։

Ամուսնությունը չի ուղեկցվի կայսերական պալատում ավանդական արարողությամբ։

Նշվում է նաեւ, որ Մակոն կհրաժարվի մեկանգամյա վճարից, որը հատկացվում է նրան կայսերական ընտանիքից հեռանալուց հետո։