Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3886-ով, մահացել է 74 մարդ։

StopCov կայքի տվյալներով՝  պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 553 697 դեպք, մահացել է 7482 մարդ, ապաքինվել է 497 517 մարդ։

Մեկ օրում թեստ է հանձնել 52 162 մարդ։

Այժմ կարանտինի մեջ է գտնվում 111 մարդ, ստացիոնարներում՝ 7393 մարդ, քովիդ-հյուրանոցներում՝ 2454 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։