ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատմել է՝ ինչպիսին պետք է լինի դիվանագետի կինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հավանաբար, այստեղ որեւէ հատուկ կանոն չկա․ ցանկացած կին եւ ամուսին պետք է նախ հասկանան միմյանց եւ չխանգարեն միմյանց, այլ օգնեն իրականացնել գաղափարները, իրենց կատարելագործեն իրենց մասնագիտության մեջ»,-ասել է նա՝ ի պատասխան ՄԳԻՄՕ-ի ուսանողուհիներից մեկի հարցին։

Լավրովի խոսքով՝ եթե կինն ունի իր մասնագիտությունը, ամուսինը պետք է հարգի այն։

«Սա կյանք է, եւ որեւէ հստակ սխեմա չկա»,-նշել է Լավրովը։